ԲՏԱ–ն կենտրոնական ընտրական հանձնաժողովին կփոխանցի 3 հազար 181 տեսախցիկ

28/08/2025 11:35 Հասարակական

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հաշվեկշռում գտնվող գույքը կփոխանցվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Խոսքը 3 181 միավոր տեխնիկայի մասին է, որոնցից 1 583-ը «Avigilon H4SL-BO1-IR» տեսախցիկներ են, իսկ 1 598-ը՝ «PoE-Injector-STD-EU Single port» սնուցման սարքեր։

Ըստ հիմնավորման՝ ԿԸՀ-ին գույքի փոխանցման նպատակը պետության կարիքների համար ընտրությունների ընթացքում տեսանկարահանման և միաժամանակ համացանցով հեռարձակման ծառայությունների ապահովումն է։

Այս քայլը ուղղված է ընտրական գործընթացների թափանցիկության բարձրացմանը և տեխնիկական հագեցվածության բարելավմանը։