Աջափնյակ վարչական շրջանում ծառերի բուժման նպատակով իրականացնելու են սրսկման աշխատանքներ

03/06/2025 17:51 Հասարակական
Հունիսի 4-ին՝ ժամը 24:00-04:00-ն, Աջափնյակ վարչական շրջանում՝ Բուենոս Այրեսի այգում, Հալաբյան, Շինարարներ, Մարգարյան և Աբելյան փողոցներում, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ:

«Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասվում է հայտարարության մեջ:

–00–ԱՀ