Դիլիջանի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ

03/06/2025 12:50 Հասարակական

Հունիսի 3-ին, ժամը 10:57-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան քաղաքի ոլորաններին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Vaz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հողաթմբին: Երկու  տուժած տեղում ստացել են համապատասխան օգնություն:

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել  ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

–00–ԱՀ