Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

26/05/2025 13:06 Հասարակական

Ընթանում են Սևանի տրանսպորտային հանգույցի հիմնանորոգման աշխատանքները։ Երթևեկության մեծ ինտենսիվություն ունեցող կամուրջը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, և կամրջի կոնստրուկցիաները սկսել էին քայքայվել, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

Տրասպորտային հանգույցի թևերն արդեն իսկ ասֆալտապատ են։ Մոտ 30մ երկարությամբ կամրջի երթևեկության մի ուղղությունը՝ 16.76մ լայնությամբ, նորոգվել էր 2024 թվականին։ Այս տարի հիմնանորոգվում է կամրջի երկրորդ՝ Սևանից դեպի Երևան ուղղությունը՝ դարձյալ 16.76մ լայնությամբ։ Կամրջի վրա նորոգվելու են միացման կարերը, կատարվելու է երկշերտ ջրամեկուսացում, բետոնապատում, տեղադրվելու է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։ Նախատեսված է մայթերի կառուցում և բազրիքների տեղադրում և այլն։

Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

–00–ԱՀ