Փոքր կենտրոնի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 26, 24News

Իլ դը Ֆրանսի գործընկերների հետ համատեղ մշակվել է Երևանի փոքր կենտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների շնորհիվ առաջարկվել է երթևեկության սահմանափակում՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Որպես առաջին քայլ՝ առաջարկվել է Հանրապետության հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները:
Նախատեսվում է նաև փոփոխություն անել Սարյան և Մոսկովյան փողոցներում, որի հետևանքով երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի` Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան պողոտայի խաչմերուկ հատվածում կկազմակերպվի միակողմ՝ ուղղությունը Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։
Այս և նախատեսվող մյուս փոփոխությունների մանրամասները՝ հետևյալ հղմամբ
–00–ԱՀ