Անձրև ու ամպրոպ է սպասվում, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

24/05/2025 09:00 Հասարակական

Երևանում մայիսի 27-ին՝ երեկոյան, 28-ին՝ գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։ Մայիսի 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։​​

Մարզերում մայիսի 24-ին, 25-ին և 27-ին՝ կեսօրից հետո, 28-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

 

–00—ԱՊ