Ավտովթար՝ Կոտայքում․ 21-ամյա վարորդը «Volkswagen Jetta»-ով վթարի է ենթարկվել. 1 հոգի հիվանդանոցում է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Երեկ՝ մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 13 կմ հատվածում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 21-ամյա Հովհաննես Ա․-ն իր վարած «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենայով բախվել է քարե պարսպին, ապա բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, ինչի հետևանքով ավտոմեքենայի շարժիչը պոկվել և շպրտվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 ուղևոր ստուգման նպատակով դիմել է «Աբովյան» բժշկական կենտրոն, ով կարճ ժամանակ հետո դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի ավագ պարեկ Նարեկ Ավագյանը և կրտսեր պարեկ Հարություն Ավետիսյանը։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է հիվանդանոց դիմաց ուղևորի ինքնությունը։
–00–ԱՀ