Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Առինջում, Երևանի որոշ հասցեներում մայիսի 22-ին

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 22-ին ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Առինջ բնակավայրի Պ.Սևակ թաղամասի թիվ 8-րդ, 17-րդ, 18-րդ, 19-րդ, 20-րդ փողոցների, 8-րդ փողոցի 1-ին նրբանցքի գազասպառողների, ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն՝ Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի Չարենցի փողոցի թիվ 27 և 27ա  բազմաբնակարան շենքերի գազասպառողների,

ժամը 09:00-ից մինչև ժամը 19:00-ն՝ Կենտրոն վարչական շրջանի Մ.Աբեղյան, Սայաթ-Նովայի, Չարենցի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:

Գազամատակարարման դադարեցումների մասին տեղեկատվություն ստանալու համար բաժանորդագրվեք  «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Telegram-ի ալիքին՝  https://t.me/gazpromarmenianotice։

–00–ԱՀ