Ինչպես հարձակվեցին 24News-ի խմբի վրա, երբ նկարահանում էին Սևանավանքի շրջակայքի այլանդակությունները

 

24News-ի տեսանկարահանող խումբն ահազանգով մեկնել էր Սևանավանք, որպեսզի արձանագրի սրբավայրի մոտ կառուցվող ոչ էսթետիկ տաղավարները, որոնք իրականացվել են բնական ռելիեֆն ու էկոհամակարգը քանդելով: Երբ մեր օպերատորը փորձել է այնտեղ կադրեր նկարել, տեղի առևտրականներից մեկը հարվածել է տեսախցիկին ու պահել բավական ագրեսիվ:

Ինչևիցե, չնայած խոչընդոտներին, մեր խմբին հաջողվել է զրուցել Սևանավանքի վանահայր Տեր Մինաս ավագ քահանա Մարտիրոսյանի հետ, շրջել տեղանքում ու արձանագրել այն ոչ էսթետիկ կառույցները, որով պատվել է դեռևս 305 թ-ին պատկանող սրբավայրը:

Մանրամասները՝ տեսանյութում: