Երևանում շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Այսօր՝ մայիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:00-ի սահմաններում Արցախի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 20-ամյա Հրաչիկ Ս.-ի վարած «Mercedes» մակնիշի և 28-ամյա Հայկ Հ.-ի վարած «Haise» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Հրաչյա Սարդարյանն ու կրտսեր պարեկ Թագուհի Կիրակոսյանը:
Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան, սակայն այս տեղեկությունը պարզվում է և չի բացառվում, որ հերքվի շտապօգնության մեղավոր լինելու փաստը:
–00–ԱՀ