Արտակարգ դեպք՝ Եղվարդում. «Lexus»-ը բախվել է ճանապարհին հայտնված ձիուն, ապա երկաթե էլեկտրասյան

Այսօր՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի բնակիչ 33-ամյա Լուսինե Թ.-ն իր վարած «Lexus» մակնիշի ավտոմեքենայով Եղվարդ քաղաքի սկզբնամասում՝ դեպի Երևան ընթանալիս, բախվել է ավտոմեքենայի առջև հայտնված ձիուն, ապա դուրս եկել երթևեկելի գոտուց և բախվել երկաթե էլեկտրասյանը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, ձին էլ, որը հղի է, վնասվածքներ է ստացել:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, դասակի հրամանատար Սահակ Գալստյանի և օրվա պատսխանատու,  նույն վաշտի 2-րդ դասակի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության համայնքային ոստիկանութան գլխավոր վարչության Նաիրիի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանը:  Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել է սթափ:

Դեպքի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է ձիու սեփականատիրոջ ինքնությունը:

–00–ԱՀ