«Մետտա Գրուպ»-ին պատկանող արտադրամասերից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News

Այսօր՝ մայիսի 10-ին, Երևանում աշխատանքային անվտանգության կանոնների չպահպանման հետևանքով հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արղության 10 հասցեում՝ գովազդային նյութերի արտադրամասում գործող քարի մշակման հաստոցի մեջ քաղաքացի է մահացել:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է: Քար կոտրելու հաստոցի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են տղամարդու մարմին:
Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը:
Թե ինչ հանգամանքներում է տղամարդը հայտնվել նշված գործիքի մեջ, որի մեջ եղել են մեծ քանակի քարեր, պարզվում է:
–00–ԱՀ