Ջրանցքից դուրս են բերել ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին

Մայիսի 8-ին, ժամը 11:42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ջրաշեն գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ ջրանցքում, դի է նկատվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին։

Ըստ նախնական տվյալների՝ հայտնաբերվածը ապրիլի 26-ից որոնվող տղամարդու դին է։

–00–ԱՀ