Արտառոց դեպք՝ Երևանում․ «Բլեքջեք» խաղի ժամանակ թղթախաղի խաղավարը խախտել է խաղի վարման կարգը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ապրիլի 17-ին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնից ստացվել է տեղեկություն այն մասին, որ մարտ ամսին մի քանի անգամ «Էվոլյուշն Ստուդիո Էյ ԷՄ» ՍՊԸ-ի աշխատակից, թղթադրամի խաղավար Կարեն Սահակյանը առցանց «Բլեքջեք» խաղի ժամանակ իր ապօրինի գործողություններով խախտել է «Բլեքջեք» խաղի վարման կարգը՝ խաղի մասնակիցներին հնարավորություն է տվել շահել խաղի ընթացքում և չարաշահելով ընկերության վստահությունը ընկերությանը պատճառել է ընդհանուրը՝ 279 հազար Եվրոյի վնաս։

Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին։

–00–ԱՀ