Արտակարգ իրավիճակ՝ Երևանում. հորդառատ անձրևի հետևանքով Մալաթիայում ստեղծվել էր արհեստական «լճակ»
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News

Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով հերթական անգամ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին արդեն հայտնի Բաբաջանյան փողոցից դեպի Չարբախ տանող ճանապարհահատվածի կամրջի տակ երթևեկությունը դարձել էր վարորդների համար մի իսկական պատուհաս:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բազմաթիվ վարորդներ ավտոմեքենաներով չէին կարողանում անցնել, ովքեր էլ որ անցել էին, հետո իջնում ու գոյացած «լճակի» մեջ ման էին գալիս համարանիշները, քանի որ այն ընկել էր ավտոմեքենաներից:
Մոտ 2 ժամից ավելի քաոսային վիճակ էր նշված վայրում, սակայն ո՛չ Երևանի քաղաքապետարանից, ո՛չ «Վեոլիա ջրից», ո՛չ Մալթիա-Սեբաստիայի թաղապետարանից ոչ մի աշխատակից չբարեհաճեց ժամանել, մինչդեռ վարորդները ամենաքաղցր խոսքերն էին ուղղում այդ կառույցների պատասխանատուներին:
–00–ԱՀ