Ռուբեն Մխիթարյանը դատի կտա ավագանու «ՔՊ» խմբակցության որոշ անդամների. Aravot

27/07/2025 21:54 Իրավական

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը պատրաստվում է իրեն հասցված վիրավորանքի ու զրպարտության համար դատի տալ ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի քանի անդամների։

Նա այս մասին հայտնեց այսօր Aravot.am-ին տված հարցազրույցում։ Ավագանու ՔՊ-ական անդամներից մեկն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե Արցախի բռնի հայաթափումից ի վեր Ռուբեն Մխիթարյանը «Հայաթ» բենդի մասնակցությամբ ոչ մի հարսանիք կամ համերգ չի չեղարկել, նրան մեղադրել է փողի համար ամեն ինչի պատրաստ լինելու համար։

Ռուբեն Մխիթարյանը խոստանում է՝ առաջիկայում ավագանու այդ անդամը պատասխան կտա դատարանում, ստիպված կլինի իր ձեռքով հերքել իր գրառումը և իրեն բարոյական վնասի փոխհատուցում տալ, որը կծախսվի արցախահայության որևէ խնդիր լուծելու համար։

«Ավագանու մի քանի անդամներ կան, որոնց  դատի ենք տալու,այնպիսի բաներ են խոսել, որոնք հստակ որակվում են զրպարտության, պատվի ու արժանապատվության հարցերի շուրջ։ Այնպես որ կհանդիպենք դատարանում ու այնտեղ այնքան բան կիմանան իմ չեղարկած համերգների մասին, որովհետև գոնե դրա համար  կարելի էր ուղեղ ունենալ, կարելի էր մտնել համապատասխան էջերը ու տեսնել, թե սև նկարների վրա քանի համերգներ են չեղարկվել, որովհետև իրենց քաղաքական հայրն այնպիսի արհավիրքներ է բերել այս հինգ տարվա ընթացքում այս պետության գլխին, որ համերգ չեղարկելը դարձել է սովորական բան, շատ սովորական բան։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։