Արտուշ Գաբրիելյանը գործով միակ կալանավորն է․ դատարանը փոխել է երկու մեղադրյալի կալանքը
ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 24, 24News

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի (լիազորութունները կասեցված) դատավոր Արտուշ Գաբրիելյանը կշարունակի մնալ կալանավորված, թեև գործով անցնող մյուս մեղադրյալների խափանման միջոցերը փոխվել են։ Այս մասին գրում է pastinfo.am-ը։
Հակակոռուպցիոն դատարանը՝ դատավոր Խաչիկ Ղազարյանի նախագահությամբ, նախնական դատալսումների ընթացքում որոշում է կայացրել Արտուշ Գաբրիելյանի կալանքի ժամկետը ևս երեք ամսով երկարացնելու մասին։ Գործով անցնող մյուս մեղադրյալների կալանքը, սակայն, փոխվել է՝ տնային կալանքով։
Մասնավորապես, կաշառք տալու մեջ մեղադրվող Զոհրաբ Սիխարուլիձեի՝ Յեզգատյանի պաշտպանը միջնորդել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխարինել տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով և գրավով՝ 2 մլն դրամի չափով։
Հիմքում պաշտպանները մատնանշել էին այն հանգամանքը, որ մեղադրյալը տարեց է և նրա խնամքին է հոգեկան հիվանդություն ունեցող դուստրը։ Մյուս մեղադրյալի՝ օժանդակության մեջ մեղադրվող Գալուստ Խուրշուդյանի պաշտպանը համանման միջնորդությամբ է հանդես եկել՝ հիմքում դնելով մեղադրյալի խնամքին տարեց՝ 91-ամյա մայր ունենալու հանգամանքը։
Երկու մեղադրյալների խափանման միջոց կալանքը դատարանը փոխարինել է տնային կալանքով։ Այժմ փաստացի կալանքի տակ է գտնվում միայն դատավոր Արտուշ Գաբրիելյանը, որը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում