Երևանում հայտնաբերվել է ինքնաձիգ, ատրճանակներ և զինամթերք. մեկ անձ ձերբակալվել է

20/06/2025 13:32 Իրավական

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ մայրաքաղաքի Կաշեգործների փողոցում բնակվող տղամարդն ապօրինի կրում է հրազեն:

Տեղեկությունն իրացվեց մայրաքաղաքի պարեկների հետ համատեղ: Հունիսի 18-ին` ժամը 23.30-ին, Այվազովսկու փողոցում գտնվող հյուրանոցային համալիրի իր աշխատասենյակում 42-ամյա տղամարդը ձերբակալվեց և ներկայացվեց վարչություն:

Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում տղամարդու աշխատասենյակում կատարվեց զննություն: Հայտնաբերվեց «Կալաշնիկովի» ինքնաձիգ, երկու մարտական ատրճանակ` «Վալտեր» ու «Մակարով», ամբողջովին լիցքավորված ինքնաձիգի փամփշտատուփ, ևս 30 փամփուշտ և երկու դանակ:

42-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

_00—ՄԱ