Սամվել Կարապետյանի կալանքի միջնորդությունն ավարտվեց, դատարանը հեռացել է որոշում կայացնելու

18/06/2025 20:52 Իրավական

«Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ավարտվեց, լրագրողներին հայտնել է փաստաբան Լիանա Գասպարյանը։

Դատարանը հեռացել է խորհրդակցության, որից հետո պետք է որոշում կայացնի գործարարի խափանման միջոցի վերաբերյալ։

Որոշման հրապարակման ժամ չի նշվել: Ըստ փաստաբանների՝ առաջիկա 1-2 ժամվա ընթացքում այն կհրապարակվի։

–00—ՍՊ