Խեղդել, ապա մորթազերծ էր արել շանը

12/06/2025 15:15 Իրավական

Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժնում հունիսի 9-ին տեղեկություններ են ստացվել, որ Նշավան գյուղի բնակիչը սատկեցրել է իր շանը:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ օրեր առաջ 42-ամյա տղամարդը հարևանի հավերն ուտելու համար խեղդել, ապա մորթազերծ է արել Հասկի ցեղատեսակի իր շանը։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։