«Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ գողություններ են տեղի ունեցել

10/06/2025 16:41 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 6-ին գողության դեպքեր են տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ Սարյան փողոցում՝ «Երևանի գինու օրեր» փառատոնի ժամանակ Երևանի բնակիչ 75-ամյա Արմեն Ճ․-ն նկատել է, որ օգտվելով իր անուշադրությունից գաղտնի հափշտակել են իր դրամապանակը, որում եղել է նույնականացման քարտ, բանկային քարտեր և գումար։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն օրը ժամը 19։30-ի սահմաններում ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողներին է մոտեցել Երևանի բնակիչ 30-ամյա Էդգար Օ․-ն և հայտնել, որ Սարյան-Թումանյան փողոցների խաչմերուկում օգվելով կնոջ՝ Երևանի բնակիչ 39-ամյա Յուսուպովա Ռ․-ի անուշադրությունից, գաղտնի հափշտակել են իր «SAMSUNG» բջջային հեռախոսը։

Գողությունների փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնական բաժին։