Երևանում բերման են ենթարկվել առանձնապես ծանր հանցանք կատարած կասկածյալներ

10/06/2025 16:36 Իրավական

Այսօր՝ հունիսի 10-ին, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողները Երևանում իրականացրել են հատուկ օպերացիա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները, որոնց մի մասը եղել է դիմակավորված, ժողովրդին հայտնի Կինոհայրենիքի մոտ վնասազերծել ու քրեական ոստիկանություն են տեղափոխել 2 քաղաքացու:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն անցնում են քրեական աղմկահարույց մի գործով, որի մասին այս պահին նախաքննության շահերից ելնելով մանրամասներ չենք հրապարակում: