Երևանում թմրամիջոցով փաթեթներ տեղադրող երիտասարդ է ձերբակալվել

10/06/2025 13:22 Իրավական

Հունիսի 7-ին Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի ոստիկանները Մատենադարանի մոտ ձերբակալել և Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են տեղափոխել մայրաքաղաքի բնակիչ 24-ամյա մի երիտասարդի:

Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 7 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգվածով 4 փաթեթ:

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ թմրանյութով փաթեթները պահել է իրացնելու նպատակով։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում զննվել են Կենտրոն վարչական շրջանի այն տարածքները, որտեղ ձերբակալվածը իրացնելու նպատակով տեղադրել էր թմրամիջոցով փաթեթներ։ Հայտնաբերվել է ընդհանուր 7 գրամից ավելի մարիխուանայով լցված 3 փաթեթ:

Երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Նախաքննությունը շարունակվում է: