Հայ գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման փաստով քրեական գործ է հարուցվել

04/06/2025 23:30 Իրավական

Ռուսաստանի քննչական կոմիտեն հայ գործարար Արեգ Շչեպիխինի առևանգման փաստով քրեական գործ է հարուցել։

Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվա քաղաքի գլխավոր քննչական վարչության քննչական մարմինները քննչական մարմիններից նյութեր են ստացել Մոսկվա քաղաքի Յարոսլավսկի երկաթուղային կայարանի մոտ տղամարդու նկատմամբ մի խումբ անձանց անօրինական գործողությունների վերաբերյալ։

Բոլոր մեղադրյալները տեղափոխվել են վարչության Մոսկվայի բաժին։ Մոտ ժամանակներս նրանք կկալանավորվեն։

Հունիսի 3-ին Մոսկվայի կենտրոնում գտնվող Յարոսլավլի կայարանի մոտ մի քանի մարդ բռնի ուժով նստեցրել է հայազգի գործարար Արեգ Շչեպիխինին մեքենայի բեռնախցիկը եւ տարել: Տղամարդը օգնություն է կանչել և խնդրել ոստիկանություն կանչել։ Միջադեպի տեսանյութը հայտնվել է ռուսական մի քանի տելեգրամյան ալիքներում։ Ավելի ուշ Չեչնիայի ազգային քաղաքականության նախարար Ահմեդ Դուդաևը հայտարարել է, որ Շչեպիխինի նկատմամբ ստուգումներ են անցկացվում այն փաստերի առնչությամբ, որոնք կապված են հրապարակային գործողությունների հետ՝ ուղղված հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորելուն և ազգային և կրոնական պատկանելության հիման վրա մի խումբ անձանց արժանապատվությունը նվաստացնելուն։ 
–00—ՍՊ