Գյումրու Մանուշյան փողոցում ոստիկանները զենք-զինամթերք են հայտնաբերել

29/05/2025 15:57 Իրավական

Համայնքային ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ զենք-զինամթերք է թողնում Գյումրու Մանուշյան փողոցում։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ նշված վայրում հայտնաբերվել են առանց գործարանային համարի մեկփողանի որսորդական հրացան, երկու ատրճանակ, ինքնաձիգի փամփշտատուփ, պայթուցիչով նռնակ և 161 փամփուշտ։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։    Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Նման դեպքերում անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ  ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

–00–ԱՀ