Վիճաբանության ժամանակ մարմնական վնասվածք պատճառած երիտասարդը ձերբակալվել է
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News

Մայիսի 24-ին՝ ժամը 8․14-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կտրած-ծակած վերքով բուժօգնության է դիմել 23-ամյա երիտասարդ:
Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ ժամը 4․30-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ամիրյան փողոցի շենքերից մեկի բակում անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 23-ամյա երիտասարդին դանակով հարվածել է 21-ամյա երիտասարդը:
Նա Ամիրյան փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում հայտնաբերվել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալվել ու տեղափոխվել է Կենտրոնական բաժին, ապա ներկայացվել է նախաքննական մարմին։
Հանգամանքները պարզվում են:
–00–ՀԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Արարատի մարզում ՊՆ զորամասի սպան «Opel»-ով հայտնվել է երթևեկելի գուտուց դուրս
-
Դահճի և կալանավորի ընտրություններ են սպասվում, ընդդիմությունը ուշանում է, արագ համախմբվել է պետք
-
Սիրիայի ԱԳՆ-ն հերքել է Իսրայելի հետ անվտանգության համաձայնագիր ստորագրելու ծրագրերի մասին լուրերը
-
Նախկին երեք նախագահներն էլ քիչ են շփվել ժողովրդի հետ. Հրանտ Թոխատյան
-
Փաշինյանն ինչ ասել է` սուտ է ասել, նրա խոսքերին հավատալ պետք չէ, ունեզրկում է մարդկանց. Ղուկասյան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է