Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:
Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հինգ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։
–00–ԱՀ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Մի շարք ընկերությունների ղեկավարներ կատարել են առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում
-
Ընդդիմությու'ն, սաղիդ պետք ա վերացնենք, եթե մտածենք հանուն մեր վեհ նպատակի, նորմալ կլինի՞
-
Արշակյանը սպառնում է․ «Ձեր գլուխը կխցկենք զնդանը՝ որպես ահաբեկիչ, չենք հարգում ձեր այդ գլուխը»
-
Ծեծուջարդ՝ ԱԺ-ում․ անկառավարելի վիճակ․ «Վիզդ կպոկե՛մ վրիցդ, արա՛», «Безотчетник» ես դու, ա՛յ տղա»
-
Արգելվել է կանգառը Իտալիայի փողոցի աջակողմյան հատվածում․ քաղաքապետարան
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է