Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի 8․5 հա մակերեսով հողամասերն օտարվել են ձևական աճուրդների միջոցով
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի՝ 8․53622 հա մակերեսով 10 հողամասերի վերաբերյալ աճուրդներն անցկացվել են ձևական, որոնց հիման վրա վերոնշյալ հողամասերն օրենքով սահմանված կարգի խախտմամբ դուրս են բերվել համայնքի գույքային ֆոնդից: Այս փաստը հաստատվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում քննված քրեական գործով կայացված դատավճռով:
Դատավճռի հիման վրա՝ դատախազը 2025 թվականի ապրիլի 17-ին, ապրիլի 18-ին և ապրիլի 23-ին վերոնշյալ հողամասերի վերաբերյալ անցկացված աճուրդներն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հինգ հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան:
Հայցադիմումներն ընդունվել են Հակակոռուպցիոն դատարանի վարույթ, կիրառվել են հայցի ապահովման միջոցներ։
–00–ԱՀ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Հուսամ՝ Արման Գրիգորյանի գիրքը կվիրիպի «Կրթվելը նորաձև է» շարժման ուշադրությունից. Փաշոյան
-
ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացը կայցելի Իսրայել՝ Գազայի հումանիտար ճգնաժամը քննարկելու համար․ Axios
-
Արևմտյան արժեքների մակերեսային քարոզ են տանում Հայաստանում, դա մեր քաղաքական մտքի ողբերգությունն է
-
Միքայել Սրբազանը քաղաքական բանտարկյալ է, նա պետք է րոպե առաջ ազատ արձակվի․ Մարուքյան
-
2018-ին պատահական մարդիկ եկան իշխանության, միայն գեղեցիկ կարգախոսներ են ասում, տակը ոչինչ չկա
-
«ԵՄ անդամ դառնալու համար պիտի ռուսներին գրողի ծոցն ուղարկել». նման կերպ պղծում են մեր հանրային միտքը
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է