Գողություն կատարած օտարերկրացին ձերբակալվել է. օդանավակայանի ոստիկանների բացահայտումը
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Մայիսի 16-ին Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ Աթենք-Երևան չվերթի ինքնաթիռում իր ուսապարկից գողացել են 1250 եվրո։
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է օտարերկրյա քաղաքացի 44-ամյա տղամարդը: Նա Արմավիրի մարզի Փարաքար գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժին: Անձնական խուզարկությամբ գողացված գումարը հայտնաբերվել է։
Օտարերկրացին ներկայացվել է քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Նմանատիպ նորություններ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Փաշինյանի «զինադադարի» միակ արժանահավատությունը նրա հրաժարականն է
-
Անհապաղ դադարեցրե՛ք Հայ Առաքելական Եկեղեցու դեմ ուղղված գործողությունները․ Հայ Ազգային Կոնգրես
-
Նայիր քո մեջ բնակվող շակալին, համ Վազգենին կրակեն, համ քե՞զ․ Դավիթ Ամալյան
-
Հայը ոտք դրեց Եկեղեցի ոչ թե աղոթքի, այլ՝ ոտնձգության համար, սա ամոթի էջերի լրացումն է. պատմաբան
-
ՔՊ-ն մինչև ընտրություններ Փաշինյանին պետք է հեռացնի, նա երեկ իր թուլությունը ցույց տվեց
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է