Սյունիքի նախկին մարզպետին հրավիրել են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն
ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

«Հետք»․ Սյունիքի նախկին մարզպետ, Ոստիկանության պետի նախկին առաջին տեղակալ Հունան Պողոսյանը, որդին ու կինը 2025թ. մայիսի 8-ին հրավիրվել են Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն: Նրանց պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն:
Հունան Պողոսյանը, կինը՝ Նունե Պողոսյանը և որդին՝ Հովհաննես Պողոսյանը, հրավիրվել են Դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն, որ ծանոթանան գործի նյութերին, ներկայացնեն դիրքորոշում:
Նշենք, որ այս փուլում Դատախազությունը չի տրամադրում տեղեկություններ, թե ինչ գույք է ցանկանում բռնագանձել: Պատճառաբանում են, որ շահագրգիռ անձանց գործի նյութերին ծանոթանալուց, դիրքորոշումներ, ապացույցներ ներկայացնելուց հետո հնարավոր է փոփոխվի ենթադրաբար բռնագանձման ենթակա գույքի ցանկը:
Հունան Պողոսյանը 2010թ.-ին է նշանակվել Ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնում և 8 տարի պաշտոնավարելուց հետո՝ 2018թ. իշխանափոխությունից հետո, հրաժարականի դիմում ներկայացրեց: Մինչ այդ էլ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել իրավապահ համակարգում:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
–00—ՍՊ