Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով: Այս մասին 24News–ին հայտնեց ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։

Հիշեցնենք, որ գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը՝ տան բակում կայանված վիճակում:

Ինքը` Գևորգ Ստեփանյանը 24News-ի հետ զրույցում կատարվածը որակեց քաղաքական հաշվեհարդար:

–00–ԱՀ