Զննությամբ հայտնաբերվել են թմրանյութ և ինքնաձիգի փամփուշտներ. նախաձեռնվել է քրեական վարույթ
30/04/2025
Իրավական
ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները տեղեկություն էին ստացել, որ Ուշի բնակավայրի 53-ամյա բնակիչը աճեցնում է կանեփ և անձնական օգտագործման համար պատրաստում թմրամիջոց:
53-ամյա տղամարդը թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է Աշտարակի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է զգալի չափի մարիխուանայի նմանվող զանգված:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 53-ամյա տղամարդու տանը, կից շինությունում և այգում հայտնաբերվել են կանեփի բույս, մարիխուանայի նմանվող զգալի չափերի զանգված, ինքնաձիգի փամփուշտներ և մոխրացած հետքերով կաթուցիչ:
Կատարվում է նախաքննություն:
–00–ԱՀ