Լուկաշին գյուղում Տեսչական մարմինը գազաբենզալցակայանի գործունեություն է դադարեցրել

22/04/2025 Իրավական

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություն են իրականացվել ՀՀ, Արմավիրի մարզ, գյուղ Լուկաշին, Երևանյան փողոց, 87 հասցեում՝ «ԼԵՎ 7» ՍՊ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայան և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայան տեսակի արտադրական վտանգավոր օբյեկտներում։

Արդյունքում 2025 թվականի մարտի 27-ին հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Ակնհայտնորեն արձանագրված խախտումներն անմիջական և ուղղակի սպառնալիք հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար:

Ելնելով վերոգրյալից Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել Արմավիրի մարզ, գյուղ Լուկաշին, Երևանյան փողոց, 87 հասցեում գործող բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային ստորաբաժանման և Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մարզային ստորաբաժանման մասնագետների հետ համագործակցության արդյունքում լցակայանը կապարակնքվել են՝ մինչև արձանագրված խախտումների և թերությունների ամբողջական վերացումը։

  • –00–ԱՀ