Միխայիլ Խաչատուրյանը հետմահու մեղավոր է ճանաչվել

21/04/2025 Իրավական

Մոսկվայի Բուտիրզյան շրջանային դատարանը Միխայիլ Խաչատուրյանին ճանաչել է մեղավոր իր դուստրերի նկատմամբ կատարված ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու և սեռական բռնության համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։ Չնայած նրան, որ Խաչատուրյանը մահացել էր նախքան դատավարության ավարտը, դատարանը որոշում է կայացրել նրան մեղավոր ճանաչել բոլոր մեղադրանքներով և քրեական հետապնդումը դադարեցնել՝ մահվան կապակցությամբ։

«Դատարանը որոշեց Միխայիլ Խաչատուրյանին ճանաչել մեղավոր բոլոր մեղադրանքներով։ Դատական հետապնդումը դադարեցվում է՝ հաշվի առնելով մեղադրյալի մահը։ Հետապնդումը դադարեցվում է ոչ արդարացնող հիմքով», – նշված է դատավճռում։

–0–ԱՀ