Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, կիարռվեց համակցված գրավ` 15 մլն դրամ

17/07/2026 17:35 Ներքին կյանք

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով, դատարանի դահլիճից հայտնեց 24News-ի լրագրողը։

Դատարանն արգելեց Վարդան Ղուկասյանին շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին։

Հիշեցնենք, որ քրեական վարույթը վերաբերում է ենթադրյալ կաշառքին։ Վարդան Ղուկասյանն, ըստ մեղադրանքի, հանդիսանալով Գյումրի համայնքի ղեկավար, նույն համայնքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը զբաղեցրած անձի՝ Հենրիկ Գասպարյանի հետ Սևակ Գոմցյանի օգտին հովանավորչության, թողտվության և այլ ապօրինի գործողության համար պահանջել է խոշոր չափերով՝ 4․000․000   ՀՀ դրամ կաշառք գումար, ինչպես նաև մի խումբ պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ կատարել է պաշտոնական կեղծիք:

—00—ԼԱ