Թող Աստված զորացնի և պահպանի մեր երեխաներին և իրենց ընտանիքներին․ Բագրատ Սրբազանի նամակը՝ ՔԿՀ-ից
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Սրբազան Պայքարի առաջնորդ, Հայրենիքի կալանավոր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նամակը՝ ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից․
«Մեծ ուրախությամբ տեղեկացա, որ Սաթի Սպիվակովան գտնվում է Հայաստանում և բարեգործական միջոցառման ողջ հասույթը տրամադրելու է «Ժպիտների Քաղաք» (“City of Smiles”) քաղցկեղով երեխաների առողջության մեր սիրելի հիմնադրամին։
Դժբախտաբար անձնապես չեմ կարող ներկա գտնվել և ողջունել ու գնահատել մեր սիրելի արվեստագետին՝ կալանավայրում ապօրինի կերպով սահանափակված լինելու պատճառով։
Հանուն «Ժպիտների Քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի, մեր երեխաների և ծնողների իմ խորին երախտագիտությունն եմ հայտնում աննման Սաթի Սպիվակովային իր նվիրումի, սիրո և խնամքի համար։
Թող Աստված զորացնի և պահպանի մեր երեխաներին և իրենց ընտանիքներին, որոնցից յուրաքանչյուրի կյանքը մեզ համար ամենաթանկն է։
Գնահատանքս մեր անխոնջ հոգաբարձուներին և գործադիր տնօրինությանը, տնօրենին՝ մեծ նվիրունի և անսակարկ ծառայության համար։ Աստվածաշնչին ունկնդիր. «Տերն է մեր Հովիվը և մեզ ոչինչ չի պակասելու»։
Օրհնվեք և զորանաք։
Հայրենիքի կալանավոր
Բագրատ արք. Գալստանյան»։