Ոսկեհատում 40-ամյա վարորդը «Opel»-ով վրաերթի է ենթարկել 74-ամյա համագյուղացուն․ նա տեղում մահացել է
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Երեկ՝ սեպտեմբերի 19-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Ոսկեհատ գյուղում Արմավիրի մարզի բնակիչ 40-ամյա Ալեքսան Ս․-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնի, Արմավիրի մարզի բնակիչ 74-ամյա Նիկոլայ Շ․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և փորձել օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկները տեղում արձանագրել են նրա մահը։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
–00—ՅՄ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը նույնիսկ ծաղիկ չխոնարհեց նահատակվածների շիրիմներին․ Աբրահամյան
-
Գարդմանի եկեղեցիները․ Թարգմանչաց անապատ վանքը այժմ օկուպացված է Ադրբեջանի կողմից
-
Հայաստանին «խաղաղություն բերող» Փաշինյանի օրոք երեք պատերազմ եղավ․ Նարեկ Կարապետյան
-
Թրամփը նախատեսում է երկկողմ բանակցություններ վարել Սիրիայի նախագահի և Զելենսկիի հետ
-
Իմ անկախությունը սկսվում է Արարատով, շարունակվում՝ Արագածով, գնում դեպի ազգային իղձեր․ Մխիթարյան
-
Հայաստանը դիմագրավում է մարտահրավերի, վա՜յ այն ժողովրդին, որ չունի երազ ու այն իրագործելու կամք
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է