ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր

20/09/2025 16:36 Ներքին կյանք

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան պաշտպանության առաքելությունը սեպտեմբերի 20-ին այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Այս մասին տեղեկացնում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտից։

Հյուրերն անմար կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:

Պատվիրակության անդամները շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ծանոթացել են մշտական և ժամանակավոր ցուցադրություններին:

–00—ՅՄ