Ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործը Այլևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն է․Վարդանյան

20/09/2025 14:18 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանը պարզապես պաշտոնապես հայտարարել է Ալիևի պահանջած սահմանադրության «Այո»-ի շտաբը ձևավորելու և «Այո»-ի արշավն առաջնորդելու մասին: Այս մասին գրել է  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Մեր՝ ամբողջ ընդդիմադիր դաշտի ամենակարևոր գործն (անկախ մեր իրար սիրել-չսիրելուց) Այլևի սահմանադրության «Ոչ»-ի ճակատի ձևավորումն ու Հայաստանում Ալիևի պահանջով Սահմանադրության ընդունումը թույլ չտալն է»,-գրել է նա։

  —00—ԼԱ