Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-Հնդկաստան հարաբերությունները

20/09/2025 09:12 Ներքին կյանք

Սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը քաղաքավարական հանդիպում է ունեցել ԱՄՆ-ում Հնդկաստանի դեսպան Վինայ Կվատրայի հետ։

Դեսպանությունից հայտնում են, որ զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ-Հնդկաստան հարաբերություններին և երկկողմ համագործակցության հետագա խորացմանն ուղղված ջանքերին։

—00—ՄԱ