Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Բագրատ Սրբազանի գործերով դատախազը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով

19/09/2025 18:21 Ներքին կյանք

Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով՝ Անկախության տոնի առթիվ, սահմանադրական կարգի պահպանության, օրինականության և իրավակարգի ամրապնդման գործում ներդրած ավանդի, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության սահմանադրական կարգի հիմունքների, պետության և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Հայկ Արմենի Հովհաննիսյանը պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

Նշենք, որ Հայկ Հովհաննիսյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, «Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գործով հանրային մեղադրողներից է:

–00—ՅՄ