Շինուհայրի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 2 զոհ

19/09/2025 14:45 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Շինուհայրի խաչմերուկում, բախվել են «Volvo» մակնիշի ավտոցիստեռնը և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 1 հոգի տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարրության փրկարար ծառայության Գորիսի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները:

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:

Դեպքի մասին ՊԾ Սյունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վարորդների և մահացածների ինքնությունները:

—00—ՄԱ