Փաշինյանը ծախու լրագրող եղած ժամանակներից ատում է Արցախը, ցանկացած հայկականը. Մամիջանյան

19/09/2025 14:39 Ներքին կյանք

Փաշինյանը ծախու լրագրող եղած ժամանակներից ատում է Արցախը, ցանկացած հայկականը։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

«Արցախի հիմնախնդրի կարգավորման, արցախահայերի իրավունքների վերականգնման հարցը կարևորագույնն է ՀՀ-ի համար, որովհետև այդ խնդրի լուծումը մեր պարտքն է, մենք պարտավոր ենք աշխարհին ցույց տալ, որ տեր ենք մեր հայտարարություններին և մեր հայրենակիցներին»,- ասաց Մամիջանյանը։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։

Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ