Արցախցի Նվերը և Միքայելը երկու տարի առաջ դպրոցից վերադառնում էին տուն. չհասան

19/09/2025 11:35 Ներքին կյանք

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Արցախի Սառնաղբյուր գյուղից երկու եղբայրներ՝ Նվերը և Միքայելը, դպրոցից վերադառնում էին տուն. չհասան։ Երեխաների մարմինները Սառնաղբյուրից կարողացել էին դուրս բերել միայն սեպտեմբերի 23-ին՝ Կարմիր խաչի օգնությամբ։ Նվերի և Միքայելի մարմինները հուղարկավորել են Մասիս քաղաքի գերեզմանատանը։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին և 20-ին Արցախում զոհվել է 6 երեխա։

Նվեր Ղազարյան

Միքայել Ղազարյան

Սերգեյ Հովոյան

Դավիթ Ալեքսանյան

Գոռ Առուստամյան

Արեգ Գասպարյան։

–00—ՅՄ