Փաշինյանը մի օր կպատմի՝ 2023թ-ին ինչ պայմանավորվեց Ալիևի հետ, խոստացե՞լ էր, որ ՀՀ-ն չի միջամտի

19/09/2025 10:37 Ներքին կյանք

Նիկոլ Փաշինյանը մի օր պետք է պատմի, թե ինչ է պայմանավորվել Արցախի վրա հարձակումից առաջ Ալիևի հետ, ինչ է խոսել Էրդողանի հետ, արդյո՞ք ամբողջությամբ տեղյակ է եղել այդ հարձակման մասին, և արդյո՞ք երաշխիք է տվել, որ ՀՀ-ն որևէ կերպ չի հարձակվելու ու լուռ նստելու է տեսնի, թե ինչպես են ցեղասպանություն գործում Արցախում։ Այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ես վստահ եմ, որ ինքը այդ պայմանավորվածությունը ունեցել է և այդ երաշխիքը տվել է»,- ասաց Սաղաթելյանը՝ նշելով, որ Փաշինյանը փորձում է այս ողբերգությունը կոծկել և ամեն ինչ անում է Ադրբեջանին ու Թուրքիային դուր գալու համար։

Հիշեցնենք՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20-ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21-ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25-ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։

Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Մանրամասները՝ տեսանյութում։

–00—ՅՄ