Երևանում՝ Կենտրոնի տարածքում հայտնաբերվել է ՀՀ և ՌԴ 69-ամյա քաղաքացու մարմինը

18/09/2025 21:37 Ներքին կյանք

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մոսկովյան փողոց 31 շենքի բնակարաններից մեկում տղամարդու դի կա։

Ոստիկաններն ու պարեկները նշված շենքի այդ բնակարանում հայտնաբերել են ՀՀ և ՌԴ քաղաքացի, 69-ամյա Վարդգես Գ-ի դին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։