Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է․ Գևորգ Պապոյան
ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18, 24News

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) 2025 թվականի սեպտեմբերի 16-ին հրապարակած «Գլոբալ Ինովացիոն Ինդեքս» զեկույցում Հայաստանը 139 երկրների շարքում զբաղեցրել է 59-րդ տեղը։ 2024 թվականի համեմատ գրանցվել է առաջընթաց՝ 4 դիրքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Այս առաջընթացը վկայում է Հայաստանի աճող դերի մասին համաշխարհային ինովացիոն միջավայրում և արտացոլում է կառավարության, մասնավոր հատվածի և ակադեմիական շրջանակների համատեղ ջանքերը։
Հայաստանը միջինից բարձր եկամուտ ունեցող 36 երկրների շարքում 11-րդն է:
Նախորդ տարվա համեմատ Հայաստանն առաջընթաց է գրանցել «Բիզնեսի զարգացվածություն», «Ենթակառուցվածքներ» և «Ինստիտուտներ» հենասյուներում»,- նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարը։
—00—ԼԱ
- Լրահոս
- Ամենաշատ դիտվածները
-
Նուբարաշեն վարչական շրջանի 9-րդ փողոցից դեպի Բարձրաշեն գյուղ տանող ճանապարհահատվածը փակ կլինի
-
ՀՀ-ՌԴ կապերը հիմնված են ինքնիշխանության վրա. Զախարովան` մամուլում տեղ գտած գնահատականների մասին
-
Հանրային սննդի օբյեկտում թունավորված 8 քաղաքացիների վիճակը միջին ծանրության է
-
Պատգամավոր Արմեն Գևորգյանը Թուրքիայում կմասնակցի ԵԽԽՎ նիստերի
-
Ձերբակալվածի խուզարկությամբ սինթետիկ թմրամիջոց է հայտնաբերվել. բացահայտում
-
Էդգար Ղազարյանի գործով դատական նիստին սրվեց մթնոլորտը. «Պարո՛ն Ավետյան, մի՛ ուղղորդեք դատարանին»
- Ամբողջ լրահոսը
-
Փաշինյանը ցանկանում է մոռացության տա՞լ Ցեղասպանությունը. «Փաստ»
-
24News-ի լրագրողի հանդեպ լկտի պահած արցախցին պարտք է հիմնադրամին 15 մլն դրամ
-
Խաչատուր Սուքիասյանը նմանվում է Նիկոլին, նրա պես անհավասարակշիռ է. արցախցուն դարձնում են «թշնամի»
-
Սեպտեմբերի 27-ին 4 ադրբեջանական մեքենա կար մեր բակում, ասում էին՝ «не бойтесь» ձեզ բան չենք անելու…
-
Փաշինյանը թող իր կնոջը ձերբակալի, որ հավատանք, թե պայքարում է թալանի դեմ. Ստեփան Դանիելյան
-
Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է․ պատն արդեն ճաքել է