Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի մասունքը

18/09/2025 15:48 Ներքին կյանք

Սեպտեմբերի 21-ին Նիգավան գյուղի Սուրբ Ստեփանոս եկեղեցու օծման 10-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Ստեփանոս Նախավկայի Մասունքը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ, սկիզբը ժամը 10:00-ն, հայտնում են Արագածոտնի թեմից։

«Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագի և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի զորությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00»,-նշված է հաղորդագրության մեջ։

–00—ՅՄ