21 անհետ կորած զինծառայողների ընտանիքները ևս 2 ամիս կստանան 300 հազարական դրամի աջակցությունը

18/09/2025 12:00 Ներքին կյանք

Կառավարությունն իր այսօրվա նիստում որոշում կայացրեց, որով 44-օրյա պատերազմում անհետ կորած 21 զինծառայողների ընտանիքներ ևս 2 ամիս կստանան 300- հազարական դրամ աջակցությունը։

Հիշեցնենք, որ ըստ գործող կարգավորումների՝ զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2025 թ. օգոստոսի 1-ից:

Այժմ որոշվել է, որ այն կհատկացվի նաև օգոստոս և սեպտեմբեր ամիսների համար։

—00—ԼԱ