Ես մեծացել եմ Դելոնի, Մհեր Մկրտչյանի գերիշխանության օրոք, միշտ էլ Ձեզ դասել եմ այդ գիգանտների կողքին

18/09/2025 11:23 Ներքին կյանք

ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանն անդրադարձել է դերասան Մկրտիչ Արզումանյանի շուրջ ստեղծված իրավիճակին՝ գրելով․

«Սիրելի՛ դերասան, մարդ, քաղաքացի, հարգարժան պարոն Մկրտիչ Արզումանյան, ես մեծացել եմ Ժան Մարեի, Ժան Գաբենի, Ալեն Դելոնի, Պիեռ Ռեշարի, Ժան Պոլ Բելմոնդոյի, Խորեն Աբրահամյանի, Սոս Սարգսյանի, Մհեր Մկրտչյանի ստեղծագործական տոտալ գերիշխանության օրոք։

Ես միշտ էլ Ձեզ դասել եմ այդ գիգանտների կողքին»։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 15-ին Նիկոլ Փաշինյանը հրապարակել էր տեսանյութ, որտեղ Մկրտիչ Արզումանյանն աջակցել էր Փաշինյանի քաղաքականությանը, ըստ որի՝ Արցախն Ադրբեջան է, իսկ Արևմտյան Հայաստանի մասին մտածել պետք չէ։ Դերասանին քննադատել էին համացանցում։

—00—ՄԱ